ԱԺ-ում երեկ մեկնարկեց ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը: Իսկ սա նշանակում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանին բավական ծանր շաբաթ է սպասվում. ոչ կոալիցիոն խմբակցությունները պատրաստվում են դաժան քննադատության ենթարկել վարչապետին ու նրա կառավարությանը: Եվ եթե անկեղծ, ապա կան դրա հիմքերը. մի կողմից Տ. Սարգսյանի գլխավորած կառավարությունն իր պաշտոնավարման նախորդ հինգ տարիների ընթացքում չի կատարել 2008թ. ընդունված ծրագրի դրույթների մեծամասնությունը: Իսկ 2013-2017թթ. ծրագիրը, մեղմ ասած, անիրատեսական խոստումների ու բարի ցանկությունների շարան է հիշեցնում. «Հայաստանում մարդկային կապիտալի զարգացում, ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, ծնելիության գումարային գործակցի աճ, 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում եւ այլն»: Եվ ոչ մի խոսք Գյումրու տեխնոպարկի ճակատագրի մասին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ