Ֆիննախի աշխատակիցների ամանորյա հանդեսի տոմսերի դիմաց վճարել է ՀՀ քաղաքացին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը սկսել է իր աշխատակիցների ամանորյա հանդեսի տոմսերն անգամ պետբյուջեի հաշվին գնել: Մասնավորապես, 2015 թվականի դեկտեմբերի 10-ին «ԵՀՀԿ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրով ֆիննախը գնել է 999 հատ ամանորյա հանդեսի տոմս` հատը 1 հազար դրամով: Իհարկե, գումարն այդքան մեծ չէ, բայց խնդիրն այն է, որ հարկատուները պարտավոր չեն վճարել նախարարության աշխատակիցների ամանորյա հանդեսի տոմսերի համար:

Բոլորին հայտնի է, որ մեկ միլիոն դրամը նույն ֆինանսների նախարարության նույնիսկ միջին աշխատակիցների համար ընդամենը մեկ «ընդմիջման» գումար է: Եթե այդքան շատ էին ցանկանում իրենց աշխատակիցների երեխաների համար տոմսեր գնել, ապա կարող էին իրենց միջոցների հաշվին դա անել: Հակառակ դեպքում ֆիննախը պարտավոր էր Հայաստանի ողջ բնակչությանը մեկական տոմսով ապահովել, քանի որ այդ գերատեսչությունը ողջ պետությանն է եւ ոչ թե միայն այնտեղ աշխատողներինը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս