«Զինված հանցախմբի անդամներն» իմացել են, որ ԱԱԾ-ն իրենց հետևում է. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերին ՀՀ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի անդամների մի մասը, պարզվում է, իմացել է, որ իրավապահները հետեւում են իրենց գործունեությանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ձերբակալությունից շաբաթներ առաջ խմբի անդամները Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքի անտառներում «զորավարժություններ» են անցկացրել. սովորել են զենքի հետ վարվեցողության կանոնները:

Այդ օրերին ԱԱԾ-ի աշխատակիցներն արդեն սկսել են այցելել խմբի անդամների հարազատներին եւ նրանց մասին հարցուփորձ են արել: Այդ հանգամանքը խմբի անդամների մոտ տարակուսանք է առաջացրել, քանի որ նրանք իմացել են, որ իրենք պատրաստվում են Լեռնային Ղարաբաղ գնալու համար, հետեւաբար, անհասկանալի է եղել, թե ինչու է ԱԱԾ-ն սկսել իրենցով  հետաքրքրվել: Ազատամարտիկներից մի քանիսը խմբի ղեկավար Արթուր Վարդանյանից հետաքրքրվել են, թե ինչու է ԱԱԾ-ն իրենցով հետաքրքրվում, ինչին նա պատասխանել է, թե մտահոգվելու կարիք չկա, եթե հարկ լինի՝ իրավաբան կարող են հրավիրել: Բայց կյանքը ցույց տվեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր Վարդանյանի հետ զրուցելու առիթ են ունեցել, կալանավորվեցին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս