«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ ԱՄՆ նախագահի խոսնակը հաստատեց, որ պաշտոնից հեռացող Օբաման միջուկային անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողով է հրավիրում մարտի 31-ին, Վաշինգտոնում: Ադրբեջանական մամուլը մեծ ոգեւորությամբ տարածեց, որ չնայած ԱՄՆ-Ադրբեջան լարված հարաբերություններին, Ալիեւը մասնակցելու հրավեր է ստացել: Մեզ չհաջողվեց պարզել՝ Սերժ Սարգսյանը հրավեր ստացե՞լ է, թե՞ ոչ:
Սակայն եթե նկատի ունենանք, որ 2 տարին մեկ անցկացվող այս գագաթնաժողովին Հայաստանը մշտապես մասնակցել է նախագահի մակարդակով, եւ եթե հաշվի առնենք, թե ինչ արագությամբ ամերիկացիները հաստատեցին Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը, իսկ Սերժ Սարգսյանն ինչ արագությամբ նշանակեց Գրիգոր Հովհաննիսյանին, ապա կարելի է ենթադրել, որ դեսպանատունը լծվել է այցը կազմակերպելու գործին: ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանն ասաց. «Նախագահի այցերի մասին եթե ասելիք լինում է, մենք ժամանակին եւ պատշաճ կարգով տեղեկացնում ենք»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: