«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ մեզ հասած լուրերի՝ H1N1 վարակը տարածում է գտնում նաև դատապարտյալների շրջանում։ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից «ՀԺ»-ին հայտնեցին, որ վարակված է 1 կալանավոր։
Ավելի ուշ պարզեցինք, որ հիվանդանոց տեղափոխվածը Գոռ Աոաքելյանն է՝ պատգամավոր Յուվեցի Կարոյի փեսան, որը պատիժը կրում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նա տեղավոխվել է «Էրեբունի» բ/կ, բուժում է ստանում առանձին՝ բարձրակարգ հիվանդասենյակում։ Նրա մոտ ախտորոշվել է նաև թոքաբորբ։ Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանը Վերնիսաժի կրակոցների գործով դատապարտվել է 6.5 տարվա ազատազրկման»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։