Վարորդներն անտրտունջ մաքրում են հողմապակին. հայտնաբերվել են օրինախախտներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ հունվարի 18-ից ՀՀ ճանապարհային ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում՝ առջեւի հողմապակին թաղանթապատված վիճակում վարող ավտոմեքենաներին հայտնաբերելու եւ վարչական տույժի ենթարկելու նպատակով: ՃՈ-ն բոլոր վարորդներին հորդորում է իրենց տրանսպորտային միջոցների առջեւի հողմապակու թաղանթն ապամոնտաժել եւ հեռացնել: Տեղեկացնենք որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առջեւի հողմապակին թաղանթապատված վիճակում տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի՝ 30 հազ. դրամի չափով: Երեկ

«Ժողովուրդ»-ը ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանից հետաքրքրվեց, թե  քանի վարորդ է ապամոնտաժել մեքենաների առջեւի հողմապակու թաղանթը: Ի պատասխան՝ Հակոբյանն ասաց. «Հունվարի 18-ին մոտ 70 մեքենայի դիմապակու թաղանթ տեղում մաքրվել է, 16 հատ արձանագրություն գրվել է, որից 8-ը երեկվա դրությամբ արդեն մաքրվել է: Հունվարի 18-ի դրությամբ՝ մոտ 80 մեքենայի դիմապակի մաքրվել է»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս