«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «2015թ. ընթացքամ Հայաստանից միայն օդային ճանապարհով արտագաղթած քաղաքացիների թիվը պաշտոնական վիճակագրության համաձայն կազմել է 11 հազար 83 մարդ։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով մեկնել է 944 հազար 373 մարդ, և ժամանել 935 հազար 294-ը. իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով մեկնել է 20 հազար 666 հոգի, ժամանել 18 հազար 662-ը։
Հատկանշականն այն է, որ 2014թ. օդային ճանապարհով Հայաստանից հեռացած ու ժամանած քաղաքացիների թվի տարբերությունը հօգուտ վերադարձածների է, իսկ ահա 2015-ին արտագաղթողների թիվն ավելացել է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։