ԳՆԱՑ ԹՈՇԱԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կիրակոսյանին: «Ժողովուրդ»-ը փորձեց Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանից տեղեկանալ, թե որն է եղել իր տեղակալի ազատման պատճառը, եւ արդյոք ենթական իր հետ տարաձայնություններ ուներ: «Որեւէ տարաձայնություն չկա, ոստիկանության գնդապետի կոչումով Աշոտ Կիրակոսյանին ոստիկանապետն ուղարկել է վաստակած կենսաթոշակի: Ժամկետը մի անգամ երկարացվել էր մեկ տարով, իսկ այժմ էլ նա ուղարկվեց թոշակի»,-ասաց Երեւանի ՃՈ պետը: Նշենք նաեւ, որ Ա. Կիրակոսյանի փոխարեն նշանակվել է Արման Հակոբյանը:




Լրահոս