
Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը:
Համաձայն հաստատված կարգի՝ մայրության նպաստը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով` շահառուի ընտրությամբ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ մայրության նպաստը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով:
Արտեմ Ասատրյանի խոսքով, իրավական ակտի կիրառման արդյունքում կբացառվեն նշված գումարները շահառուին տրամադրելու փոխհարաբերություններում կոռուպցիոն ռիսկերը: Միաժամանակ, կխնայվեն ՀՀ պետական բյուջեով մայրության նպաստը վճարելու համար հատկացված միջոցները՝ շուրջ 40 մլն. դրամ