ԻՊ զինյալներն ազատ են արձակել 270 պատանդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» զինյալներն ազատ են արձակել 400 պատանդներից 270-ին, ովքեր ավելի վաղ գերի էին ընկել սիրիական Դեյր-էզ-Զորում:

Նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների հարցով սիրիական դիտորդական խորհրդի հայտարարությունը:

Սակայն կազմակերպության փորձագետները հայտնում են նաև, որ ահաբեկիչների գերության ներքո դեռևս գտնվում է մոտ 50 տղամարդ:

Հաղորդվում է նաև, որ ազատ արձակված գերիները կշարունակեն ապրել գյուղերում, որոնք գտնվում են Դեյր-էզ-Զորի մարզերում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս