ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները հայտարարել են ահաբեկչության դեմ պայքարի հարցում համագործակցության խորացման մտադրության մասին: Բարաք Օբամայի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի մասին հայտնել է Սպիտակ տունը:
ԱՄՆ-ի նախագահը քննարկել է Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների հարձակումը Թուրքիայի անվտանգության ուժերի վրա: Օբաման ընդգծել է լարված իրավիճակի թուլացման անհրաժեշտության մասին. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
2015թ. ամռանից թուրքերը մի քանի ռազմական օպերացիա են իրականացրել Քրդական աշխատավորական կուսակցության դեմ: Ի պատասխան՝ կուսակցության ներկայացուցիչներն ակտիվ գործողություններ են սկսել թուրքերի դեմ: Հարձակումները տեղի են ունենում գրեթե ամեն օր:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան