![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/eduard-sharmazanov2.jpg)
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 20-22-ն աշխատանքային այցով մեկնել է Աթենք:
Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուտսիսի, խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Անաստասիոս Կուրակիսի եւ Հունաստանի փոխարտգործնախարար Յանիս Ամանատիդիսի հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ