Կարեն Ճշմարիտյանը` հնարավոր պաշտոնանկության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողները փորձեցին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվել նրա հնարավոր պաշտոնանկության մասին: Ինչպես հայտնի է, բազմիցս շրջանառվում են այն տեղեկությունները, որ նրա աշխատանքից վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհ է: Սակայն այսօր լրագրողների հետ զրույցում նախարարը հայտարարեց, թե բամբասանքներ չի մեկնաբանում, և խուսափեց հստակ պատասխան տալ:

Անդրադառնալով արձակուրդ գնալուն` նա նշեց, թե արդեն գնացել է արձակուրդ և վերադարձել: Լրագրողները հետաքրքրվեցին նաև տնտեսական իրավիճակից, իսկ նա նշեց, որ դրա վրա բազմաթիվ գործոններ են ազդում, որոնք կապված են համաշխարհային գործընթացների հետ:

«Պետք է հաշվի առնենք այն ազդեցությունները, որոնք կային 2015-ին և սկսվել էին 2014-ից», – ասաց նախարարը:




Լրահոս