Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության պետ Կարեն Բաբայանը (Շերիֆ) մաքսանենգության փորձ է կատարել: Նա փորձել է մաքսանենգ ճանապարհով անցկացնել ֆրանսահայ նշանավոր նկարիչ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) նկարներից: Սակայն մաքսային բաժնի աշխատակիցներն առգրավել են նկարները: Բաբայանին հաջողվել է փախչել երկրից:
Հիշեցնենք, որ սա այն նույն Շերիֆն է, որը Հովհաննես Վարդանյանի (Լիդեր Հովո) հետ ժամանակին համարվում էր ներկայիս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մտերիմը: Անգամ Լիդերը Վ. Գասպարյանին իր հավատարմությունն ապացուցելու համար կտրել էր սեփական մատը եւ ուղարկել նրան: Սակայն 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո Լիդերն ու Շերիֆը սկսեցին «չենթարկվել» Գասպարյանին, ինչի արդյունքում Լիդերը անգամ հեռացվեց ռազմական ոստիկանությունից: Այնուհետեւ նրանք «հանգրվան» գտան ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մոտ, որոնց էլ վերջինս պաշտոնների նշանակեց: Իսկ հիմա Վ. Գասպարյանը, պահը «որսալով», ՊԵԿ-ի միջոցով «պատժեց» Շերիֆին:
ՇԵՐԻՖՆ ՈՒ ԼԻԴԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ