Դավոսում մեկնարկել է համաշխարհային տնտեսական ֆորումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային տնտեսական ֆորումը, որին ամեն տարի մասնակցում են քաղաքական և բիզնես էլիտայի առաջատար ներկայացուցիչները, բացվել է այսօր շվեցարական լեռնադահուկային հանգստավայրում՝ Դավոսում:

Կազմակերպիչները գլխավոր թեման հայտարարել են չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը, սակայն հանդիպման մասնակիցները կքննարկեն նաև մի շարք ակտուալ քաղաքական և տնտեսական թեմաներ, այդ թվում՝ նավթի համաշխարհային գների անկումը, Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումն ու ահաբեկչության սպառնալիքը:

«Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն իրենից ներկայացնում է ֆիզիկական, թվային և կենսաբանական աշխարհի միախառնումը, որը նոր հնարավորություններ է ստեղծում և ազդեցություն է ունենում քաղաքական, սոցիալական և տնտեսական համակարգերի վրա»,-ասել է ֆորումի հիմնադիր և նախագահ պրոֆեսոր Կլաուս Շվաբը:

Այս տարի ֆորումին կմնասնակցեն ավելի քան 40 պետությունների և կառավարությունների ներկայացուցիչներ, ներառյալ՝ Գերմանիայի, Շվեյցարիայի, Աֆղանստանի, Աֆրիկայի և Մեքսիկայի նախագահները, ինչպես նաև` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Կանադայի և Արգենտինայի վարչապետները. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս