Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը 13 տարեկան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 20-ին լրանում է ոստիկանության կենտրոնական ապարատի կարևորագույն ստորաբաժանումներից մեկի՝ ներքին անվտանգության վարչության կազմավորման 13-րդ ամյակը:

ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում կադրային և կառուցվածքային փոփոխություններ են կատարվել նաև ներքին անվտանգության վարչությունում` ոստիկանության հանդեպ հասարակության հավատի ու վստահության վերականգնման և ոստիկանի նոր կերպարի ձևավորմանն ուղղված ՀՀ ոստիկանության ղեկավարության որդեգրած ռազմավարությունն ի կատար ածելու նպատակով:

Ոստիկանական համակարգում կարգապահության ամրապնդումը, իրավախախտումների կանխարգելումը և պայքարը արատավոր երևույթների դեմ՝ ինչը հաջողությամբ իրականացնում է ներքին անվտանգության վարչությունը, բովանդակային նոր լիցք և արժեք ունի հատկապես այսօր, երբ ոստիկանությունն արմատական բարեփոխումների կարևորագույն փուլում է:

Հանուն օրենքի գերակայության, արժանապատիվ ծառայության և իրավակարգի ամրապնդման. հաստատակամորեն այս ուղենիշներով է առաջնորդվում ներքին անվտանգության վարչությունը: 




Լրահոս