ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աջափնյակ վարչական շրջանում բնակվող երիտասարդ մատուցողուհու սպանության գործով երեկ ոստիկանները բերման են ենթարկել Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակիչ 25-ամյա Դավիթ Թամրազյանին: Նա Ջրվեժ թաղամասում գործող «Հին Ջրվեժ» ռեստորանի խոհարարն է: Ոստիկանները կասկածում են, որ նա է կտրել Մարիամ Հունանյանի վիզը, ապա այրել նրա բնակարանը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս գործով ձերբակալված է նաեւ մի աղջիկ: Չի բացառվում, որ նրա ցուցմունքների հիման վրա է բերման ենթարկվել խոհարարը:




Լրահոս