ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Մեղրու լեռնանցքը:
Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն