
«էս ի՞նչ ջահելություն ա, հարգանք չկա»:
Մեծն թվանկարիչ Ահարոն Ադիբեկյանը չափից դուրս վրդովվել էր այն բանից, որ ավտոբուսում իրեն՝ հայ թվանկարչության ռահվիրաներից մեկին, նստելու տեղ չէին զիջել: Բա եղա՞վ, բա ո՞ւր մնացին հարգանքն ու պատիվը արվեստի վաստակավոր գործիչների նկատմամբ: Ամոթ: Ադիբեկյանը, կարծում ենք, այստեղից պետք է դաս քաղի, որ իր գործն անշնորհակալ գործ է, եւ որ թեկուզ ուշացումով, սակայն կարող է փոխել մասնագիտությունը եւ դրանով իսկ ազգանպաստ գործ անել՝ իր թվանկարչությամբ ազգին ավելի քիչ վնաս պատճառելով: Պատկերացնո՞ւմ եք՝ մի օր էլ մյուս թվանկարիչը՝ Տիգրան Մուկուչյանը, ավտոբուս բարձրանա: