ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը համացանցային գրառմամբ ներկայացրել է ՀՀ և ԼՂՀ ԶՈւ-երում 2015թ. գրանցված մահերը` ըստ պատճառների: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հաշվի առնելով դաշտում հնչող տարատեսակ թվերը, երբեմն դրանց հանիրավի շահարկումը որոշեցինք ներկայացնել ԶՈւ-երում 2015թ. գրանցված մահերը ըստ պատճառների: Տվյալները ամփոփված են հաշվի առնելով նաև քննության գործընթացները, հստակ որակումները և այլն:
2015թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂՀ ՊԲ-ում գրանցվել է զինվորական ծառայություն անցնելու հետ կապված 57 մահ, որոնց հիմնական պատճառներն են հակառակորդի կողմից շփման գծում սպանությունները (դիպուկահարների կրակոցներ, դիվերսիոն և այլ գործողություններ)` 38 մահ, ավտովթարը` 2, հիվանդությունը` 2, սպանությունը` 1, ինքնասպանությունը և ինքնասպանության հասցնելու դեպքերը՝ 6, դժբախտ պատահարները՝ 4, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով մահերը՝ 3, ականի պայթյունը՝ 1»: