
Այսօր լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադարձավ Հայաստանի կառավարության` գազի գնի վերանայման հարցով Ռուսաստանին դիմելու որոշմանը: Նախարարի խոսքով` էներգակիրների գինը տնտեսության համար կարևոր նշանակություն ունի:
Նախարարը հավելեց` կան նախադրյալներ, որ գազը կէժանանա, հակառակ դեպքում` իրենք չէին դիմի Ռուսաստանին: Հարցին` եթե մերժում ստանան, հնարավո՞ր է` Հայաստանը հրաժարվի ռուսական գազից և սկսի համագործակցել Իրանի հետ, նախարարը պատասխանեց, որ դրանք բանակցությունների թեմաներ են:
«Երկուսն էլ մեր գործընկեր երկրներն են, մանավանդ գիտեք, որ Իրանից հիմա հանվում են որոշ պատժամիջոցներ, և Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում: Դա լրացուցիչ թթվածին կարող է լինել մեր տնտեսության համար»,- հավելեց նա:
Նախարարն անդրադարձավ նաև իր պաշտոնանկության մասին լուրերին:
Մանրամասները` տեսանյութում.