ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զորամասի հրամանատարի երեք տեղակալները եղել են այնտեղ, ցավակցել են, գումար են տվել: Մինչդեռ նախնական տվյալները ցույց են տալիս, որ սպանվածն ինքն է հրահրել դեպքը, ժամապահին հայհոյանք տվել»։

Արծրուն Հովհաննիսյան «Ֆեյսբուք»

Այս երկու նախադասությունն արդեն բավական է, որ ՊՆ խոսնակին պարզապես հեռացնեն բանակից: Նա խոսում է սպանված զինվորի հարազատների մասին եւ կարեւորում այն, որ ՊՆ-ից նրանց փող են տվել: Այսինքն ի՞նչ, մարդկանց փող եք տվել, որ բերանները փակեն, բայց նրանք «սրիկայաբար» չե՞ն վաճառվել: Չե՞ն վաճառել իրենց որդու արյունը: Այո՞: Սա ի՞նչ հիվանդ տրամաբանություն է: Նկատո՞ւմ եք՝ Արծրունը փորձում է մարդասպանի արածը մեղմացնել՝ արդարացնելով, որ հայհոյելու համար մարդ սպանելը նորմալ երեւույթ է: Կարծում ենք՝ այս «քուչի մտածողությունն» է նպաստել, որ հայոց բանակում նման բարքեր զարգանան: 




Լրահոս