Արմեն Աշոտյանն առողջություն մաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանին ու մանրամասներ ներկայացրեց իր առողջական վիճակից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաև իր առողջական վիճակի մասին: Նախարարի խոսքով` բժիշկներն իրեն դեռևս չեն թույլատրում աշխատանքի գալ, սակայն ինքն օրվա երկրորդ կեսին, այնուամենայնիվ, աշխատանքի գալիս է:

Արմեն Աշոտյանը նաև առողջություն մաղթեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով ներկայումս բուժում է ստանում արտասահմանում:

«Քաղաքական մրցակիցների ֆիզիկական խնդիրները, դրանցով ուրախանալը կարող են վկայել միայն քաղաքական թուլության մասին։ Ավելի պատվաբեր, ավելի ուրախալի է հաղթել լիարժեք առողջական վիճակում գտնվող մարդուն, թեև ես դիմադրել եմ և շարունակում եմ դիմադրել բոլոր մարտահրավերներին»,-ընդգծեց նա:

Մանրամասները` տեսանյութում.




Լրահոս