Մայիսի 19-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ուղղաթիռով Նոյեմբերյանի զորամաս է ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ոսկեպարի բնակիչները մեզ հայտնեցին, որ սահմանի այդ հատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռի վրա: Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասներին ծանոթանալուց հետո` մոտ 2 ժամ անց, նախարարն ուղղաթիռով վերադարձել է Երեւան: «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին` տեղեկանալու՝ արդյոք ադրբեջանական զինուժը կրակել է Սեյրան Օհանյանին տեղափոխող ուղղաթիռի վրա: Նա ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց այս տեղեկությունը` ասելով, որ ուղղաթիռի վրա գնդակների հետքեր չկան:
Տավուշ