ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին Նախախորհրդարանը կրկին Վանաձորում էր: Ժամը 14:00-ին «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում վանաձորցիների հետ, որին մասնակցելու էր եկել շուրջ 30 մարդ: Հանդիպումը պետք է սկսվեր մամլո ասուլիսով, բայց, չնայած Նախախորհրդարանի տարածած հայտարարությանը, շատ քիչ թվով լրագրողներ էին ներկա:  Նախախորհրդարանի անդամները հակիրճ ներկայացրին իրենց գործողությունների ծրագիրը եւ նպատակը` հարցուպատասխանի ֆորմատով պատասխանելով վանաձորցիների հարցերին: Հանդիպման արդյունքում կազմավորվեց համախոհների խումբ, որը կզբաղվի կազմակերպչական միջոցառումներով: Որոշվեց մայիսի 28-ին Վանաձորում երթ անցկացնել:

ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս