Իրանն իջեցրել է նավթի գինը Եվրոպայի սպառողների համար, որպեսզի այդ շուկայում մրցակցի Սաուդյան Արաբիայի հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գործակալությունը նշում է, որ Իրանը մտադիր է ճնշել Սաուդյան Արաբիային նավթի եվրոպական շուկայում: Իսլամական հանրապետությունը պատրաստ է նավթ մատակարարել եվրոպական սպառողներին՝ մեկ բարելի դիմաց $6,55-ով, այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիան այժմ նավթ է վաճառում Եվրոպային մեկ բարելի դիմաց $4,85-ով:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայտարարեցին Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան