ԱՃ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվար-ապրիլին մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 141 հազար 276 ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 3%-ով: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 113,4 հազար ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 2,4%-ով, իսկ մասնավոր հատվածում՝ 173,9 հազար ՀՀ դրամ (աճը՝ 5%): Միայն հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 138,2 հազար ՀՀ դրամ, փետրվարին՝ 140,7 հազար ՀՀ դրամ, մարտին՝ 143, 3 հազար ՀՀ դրամ, իսկ ապրիլին՝ 142,7 հազար ՀՀ դրամ: Հունվար-ապրիլին տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 3,2%, ինչը խոսում է այն մասին, որ մեր երկրում իրական աշխատավարձի աճ չկա:




Լրահոս