
«Օսկարի» նոմինանտ, հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Crystal Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ պատմել է նավթային ընկերությունների «ագահության» մասին: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
ԴիԿապրիոն մրցանակ է ստացել՝ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում իր աշխատանքի համար:
Դերասանի խոսքով՝ աշխարհը չի կարող թույլ տալ, որպեսզի երկրագնդի և մարդկության ապագան որոշվի վառելիքային արտադրության «կորպորատիվ ագահությամբ»:
Բացի այդ, ԴիԿապրոն հայտարարել է, որ իր հիմնադրամը $15 միլիոնի նոր գրանտներ է ուղղել բնության պաշտպանության համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավոսում մեկնարկել էր համաշխարհային տնտեսական ֆորումը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան