![](https://armlur.am/wp-content/uploads/2016/01/5056fc1e29b0046ebc7968616798f8fe__660x_72591800.jpg)
«Իսլամական պետության» զինյալները հաստատել են իրենց գլխավոր դահիճ Ջիհադիստ Ջոնի մահվան մասին լուրերը, փոխանցում է Reuters-ը:
Ջիհադիստի իրական անունը Մուհամմեդ Էմվազի է: Նա ծնունդով բրիտանացի է:
Հայտնի է, որ նա սպանել է ամերիկացի լրագրողներ Սթիվեն Սոթլոֆին և Ջեյմս Ֆոուլիին, ինչպես նաև ճապոնացի լրագրող Քենդզի Գոտոյին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Սիրիայում ԱՄՆ-ին պատկանող անօդաչու սարքը հարված էր հասցրել ավտոմեքենայի ուղղությամբ, որում ենթադրաբար գտնվել է Ջիհադիստը: Սակայն այդ ժամանակ չէր հաստատվել, որ հենց նա է եղել ամերիկյան ավիահարվածի զոհը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան