Հունվարի 25-ից նոր արագաչափ սարքեր կգործեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2016 թվականի հունվարի 25-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

– Երևան քաղաքի Ներքին Չարբախ 1-ին փողոց՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

– Հ-10 «Մ-2-Մ-8-Ոսկետափ-Վեդի-Լանջառ-Մ-2» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 12.4 կմ՝ Արարատի մարզի Վեդի քաղաքի վարչական տարածք՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

– Հ-10 «Մ-2-Մ-8-Ոսկետափ-Վեդի-Լանջառ-Մ-2» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15.8 կմ՝ Արարատի մարզի Դաշտաքար համայնքի վարչական տարածք՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:




Լրահոս