
Տիեզերագնաց Սքոթ Քելլին իր թվիթերյան էջում հայտնել է իր կողմից տիեզերքում առաջին ծաղկի աճեցման հաջող փորձի մասին:
Անցած տարի Քելլին հազարի թերթիկներ էր աճեցրել տիեզերանավի մեջ, իսկ այժմ նա օգտագործում է, այսպես կոչված. 0 գրավիտացիան ծաղիկ աճեցնելու համար:
NASA-ն հույս ունի, որ 2018-ին արդեն հնարավոր կլինի լոլիկ աճեցնել, այսպիսով` տիեզերանավի անձնակազմը հնարավորություն կունենա թարմ աղցաններ պատրաստել տիեզերքում իր կողմից աճեցված բանջարեղենով: