Պակիստանում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համար անտեսանելի թևավոր հրթիռ են փորձարկել, փոխանցում է euronews-ը:
Երկրի ՊՆ տվյալների համաձայն՝ Raad հրթիռը, որը հայտնի է նաև որպես Hatf VIII, 350 կմ հեռավորությամբ կարող է միջուկային մարտագլխիկ կրել:
«Ցածր բարձրության վրա թռիչքի ժամանակ մանևրումը թույլ է տալիս խուսափել հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգերի կողմից հայտնաբերումից և կալանումից»,-ասվում է Պակիստանի ՊՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ Raad-ի փորձարկումը 2007թ.-ից 7-րդն է դարձել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան