ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ցանկանում եմ գնալ Վրաստան եւ այնտեղից Հայաստան ներմուծել օգտագործված անվադողեր: Հնարավո՞ր է՝ որեւէ սահմանափակումներ առաջանան դրանց ներմուծման ժամանակ, թե՞ ես կարող եմ դրանք ազատ բերել այստեղ:

Հայկ Մանուկյան (29 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Հայկ Մանուկյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1995թ. դեկտեմբերի 8-ի «ՀՀ վտանգավոր եւ այլ թափոնների ներմուծումը, արտահանումը եւ Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը կարգավորելու մասին» թիվ 97 եւ 2004թ. հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 8-ի N 97 որոշման մեջ փոփոխություն կատարելու եւ ՀՀ արգելված վտանգավոր թափոնների ցանկը հաստատելու մասին» թիվ 1093 որոշումների համաձայն՝ հին դողերը եւ մաշված անվադողերը համարվում են վտանգավոր թափոններ: Արգելվում է դրանց ներմուծումը, արտահանումը, ինչպես նաեւ տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով:

ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես պատասխանում է նշված, արգելվում է ՀՀ ներմուծել մաշված ու հին անվադողեր, բայց բոլորս էլ ականատես ենք լինում այնպիսի դեպքերի, երբ մեր հայրենակիցները գնում են նշված երկիր հատուկ հենց այդ նպատակով:




Լրահոս