Սիրիական հիմնախնդիրը՝ Լավրով-Քերի հանդիպման ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցյուրիխում սկսվել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Լավրովը և Քերին սկսել են այս տարի առաջին երկկողմ բանակցությունները:

Ակնկալվում է, որ հանդիպման հիմնական թեման սիրիական խնդրի կարգավորումն է և հունվարի 25-ին միջսիրիական խորհրդակցությունները, որոնք պետք է կայանան Ժնևում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտնել էր, որ Լավրովը և Քերին կքննարկեն Ուկրաինայի ճգնաժամը, Մինսկի համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև ԿԺԴՀ միջուկային փորձարկումը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս