![](https://armlur.am/wp-content/uploads/2016/01/ezequiel_lavezzi_psg.jpg)
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Էզեկիել Լավեսին կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Տեղեկությունների համաձայն` Լոնդոնի «Չելսի»-ն կապ է հաստատել փարիզցիների հետ` ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի շուրջ բանակցելու նպատակով։
Ֆրանսիական ակումբը պատրաստ է վաճառել արգենտինացի ֆուտբոլիստին, ով չի հանդիսանում հիմնական կազմի խաղացող։ Առաջիկա օրերին լոնդոնցիները բանակցություններ կսկսեն հարձակվողի գործակալ Ալեխանդրո Մացոնիի հետ։