«Կորինտիանս»-ի հարձակվող Ալեշանդրե Պատոն ընդունել է «Չելսի» տեղափոխվելու առաջարկը և մոտ ժամանակներս անգլիական ակումբի հետ պայմանագիր կստորագրի, վստահեցնում է ESPN-ն:
Ֆուտբոլիստի աշխատավարձն անգլիական ակումբում կկազմի 2,3 մլն եվրո տարեկան: Եվրոպա տեղափոխվելու համար բրազիլացի ֆուտբոլիստը մերժել է չինական ակումբներից մեկի շատ շահավետ առաջարկը, որը պատրաստ էր նրան վճարել 9-10 մլն եվրո տարեկան: Ալեշանդրեի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Լիվերպուլ»-ը, սակայն թիմի մարզիչ Յուրգեն Կլոպը դեմ է: