
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` գործարար սեկտորին ուղղված հայտնի նամակից, որով նա խնդրել էր գումար փոխանցել կարկտահարությունից տուժած գյուղացիների համար, անցել է երեք օր, փոխանցվել է 1 մլն դրամ: Այս մասին երեկ “ՀԺ” թերթի թղթակցին հայտնել է գյուղնախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Թե ով է այդ միակ գործարարը, որ այնուամենայնիվ, արձագանքել է նամակին, Պետրոսյանը հրաժարվել է բացահայտել: Նա միայն հույս է հայտնել, որ իրավիճակն այսպես չի մնա և գործարարներն ի վերջո կարձագանքեն խնդրանքին: Հրապարակումն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: