Պետմրցանակով սահմանված գումարը՝ Գյումրիի անօթևաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2015 թ. պետական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում 2015 թվականին Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի են արժանացել ճարտարապետ, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, կոնստրուկտոր Պոլ Չաթալբաշյանը և շինարար, «Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Ախոյանը` Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցված կառավարական վարչական նոր համալիրի համար:

Նարեկ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ համալիրի գաղափարական հիմքում անկախության շեշտադրումն է եղել. «Ցանկացել ենք ստեղծել կառույց, որ լինելով նոր ու ժամանակակից՝ միաժամանակ համահունչ և հավատարիմ լինի հայկական մտածելակերպին, լեզվին, ավանդույթներն, hամայն հայության մայրաքաղաք Երևանին… Այդ նպատակով հատուկ շեշտադրել ենք բաց գույնը՝ կառույցն իրականացնելով հայկական ճերմակ տեղական քարով»:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր՝ պետական մրցանակով սահմանված գումարը` 1 մլն 667 հազար դրամ, կփոխանցի «Շիրակ» կենտրոն Հ/Կ-ին՝ որպես աջակցություն հասարակական կազմակերպության կողմից Գյումրիի անապահով ընտանիքների համար իրականացվող ծրագրերի:




Լրահոս