Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է «զինված հանցախմբի պարագլուխ» համարվող Արթուր Վարդանյանի և մի քանի այլ կալանավորների կալանքի ժամկետը երկարաձգել երկու ամսով:
Ինչպես ArmLur.am-ին հայտնեց Ա. Վարդանյանի պաշտպան Սիրուշ Աղվանյանը՝ բողոքարկում լինելու է, քանզի կալանքի երկարաձգման պատճառ չկար:
Մեր մյուս հարցերին պաշտպանը հրաժարվեց պատասխանել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ հատուկ ջոկատայինները Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկից վնասազերծել են զինված հանցավոր խումբ: ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ խումբը նպատակ ուներ Հայաստանում մի շարք ծանր հանցանքներ իրականացնել:
Թե քանի անդամ ունի խումբը՝ դժվար է ասել, քանի որ գնալով նոր մարդիկ են ավելանում, այդ թվում՝ ազատամարտիկներ, հասարակական-քաղաքական գործիչներ: