Վլադիմիր Գասպարյանը զգուշացումներից բացի անցավ գործի. ՃՈ-ում պաշտոնանկությունները սկսվեցին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը արդեն հայտնել էր, որ ունվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, գլխավոր և մարզային վարչությունների, ծառայությունների, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

ՀՀ ոստիկանապետը խիստ գնահատական էր տվել հատկապես ՃՈ աշխատանքին` կարգադրելով առավելագույնս խստացնել կոռուպցիոն ռիսկերի դեմ ուղղված միջոցառումները՝ մասնավորապես Ճանապարհային ոստիկանության համակարգում:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ Վլադիմիր Գասպարյանը բացի բարկանալուց, դիմել է նաև առարկայական գործողությունների: Վերջինս աշխատանքից է ազատել Երևան քաղաքի ՃՈ առաջին դասակի հրամանատարին:

Մեզ հասած տեղեկություններով` ՃՈ-ում պաշտոնանկությունները շարունակվելու են:




Լրահոս