«Ռեալ Սոլթ-Լեյք» ակումբում վարձակալությամբ հանդես եկող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է Մոսկվայի «Սպարտակ»-ում անցկացրած տարիներին: Ամփոփելով երկու տարին, նա նշել է. «Որքան լավ էի խաղում, այնքան վատ էր դառնում իմ հանդեպ վերաբերմունքը»:
«Վեց տարի առաջ ես լրիվ այլ ֆուտբոլիստ է: Հիմա փորձ եմ ձեռք բերել, տարբեր վայրերում եմ խաղացել: Ստիպված էի հարմարվել նոր կյանքին և այդ ամենն ինձ ուժեղ խաղացող է դարձրել: Հիմա մի բան հստակ գիտեմ, ինձ մեկ պահ է պետք գոլ խփելու համար: Ինձ համար պահ ստեղծեք և ես կխփեմ գոլ», – ասել է նա: