Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղարը՝ Հանրային ռադիոյի տնօրեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնում կնշանակվի Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար Արման Սաղաթելյանը: Ըստ լուրերի՝ Սաղաթելյանի նշանակման քաղաքական որոշումն արդեն կայացված է, եւ նա այս օրերին զբաղված է նոր պաշտոնի հետ կապված տեխնիկական խնդիրների լուծմամբ: Ենթադրվում է, որ Հանրային ռադիոյի նոր տնօրենի նշանակման մասին կհայտարարվի փետրվարի սկզբին:

Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը թափուր է նախկին տնօրենի՝ Արմեն Ամիրյանի` անցած տարվա դեկտեմբերի 8-ին ներկայացրած հրաժարականից հետո: Վերջինս հետագայում նշանակվեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնում: Նշենք նաեւ, որ Արման Սաղաթելյանը Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից հրաժարվեց անցած տարվա հուլիսի 18-ին: Նա իր հրաժարականը պատճառաբանել էր մասնավոր սեկտորում աշխատանքի անցնելու ցանկությամբ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս