«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Տարիներ առաջ ծանոթներիցս մեկն այսպես բնութագեգրեց կոալիցիոն գործընկերներին, այսինքն՝ նրանց, որոնք սկզբից ընդդիմություն են խաղում, հետո ՀՀԿ-ի փեշի տակ են մտնում: Երբ մերացու խոզը մի 10-12 խոճկոր է ունենում, սրանք քանի սովածանում, այնքան բարձր են ծվծվում: Իբր, բողոքում են ստեղծված ծանր սոցիալական վիճակից, դժգոհ են մերացու խոզի վարած քաղաքականությունից, ու գնալով այդ դժգոհությունը խորանում է: Մինչեւ այն պահը, երբ մայր խոզը ձայն է տալիս, կանչում խոճկորներին: Սրանք անմիջապես վրա են տալիս խոզի պտուկներին, սկսում մշմշալով ուտել: Ձեններն անմիջապես կտրում են: Կարծես ընդամենը մեկ րոպե առաջ իրենք չէին ձայներն աշխարհով մեկ գցել:
Մոտավորապես այս վիճակում է նաեւ Դաշնակցությունը: Քանի տարի ծվծվում էին, թե Սերժ Սարգսյանը սխալ քաղաքականություն է տանում, դժգոհում էին արտաքին ու ներքին քաղաքականությունից, հանրահավաք, նույնիսկ նստացույցեր էին անում: Հիմա որեւէ մեկը դրանց ձայնը լսո՞ւմ է: Ընդհանրապես ծպտունները դուրս չի գալիս: Երեւի բռնել են իշխանության պտուկներից մեկը եւ մշմշալով ուտում են: Կպցրել են: Խոսելու ժամանակ չունեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: