Դոնբասում կրակի դադարեցման նպատակով Պորոշենկոն և Բայդենը պայմանավորվել են համակարգել գործողությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ԱՄՆ­ -ի նախագահ Ջոզեֆ Բայդենը Դավոսում ավելի քան չորս ժամ տեւած հանդիպման արդյունքում պայմանավորվել են համակարգել գործողությունները Դոնբասում կրակի դադարեցման նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»­ը, հաղորդել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը:

«Մենք եկանք ընդհանուր եզրակացության, որ Մինսկի գործընթացն այլընտրանք չունի,­ մամուլի ծառայությունը մեջբերում է արել Ուկրաինայի նախագահի հայտարարությունից:­ Մենք պայմանավորվեցինք համակարգել գործողությունները, որոնք պետք է ապահովեն կրակի, գնդակոծումների դադարեցումը, ԵԱՀԿ-­ի Հատուկ մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչների անարգել մուտքը ծանր զենքի պահպանման կետեր»:

Բացի այդ, կողմերը կոորդինացրել են քաղաքական գործընթացի ակտիվացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ Դոնբասի տարածքում ընտրությունների անցկացման շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ԱՄՆ-­ի աջակցությունը Ուկրաինայի բարեփոխումներին եւ ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացումը, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:




Լրահոս