Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսն իսպանական ակումբում նոր ֆունկցիաներ է ստացել, հայտնում է AS-ը:
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կդառնա իսպանական ակումբի դեսպանն Ասիայում: Ռոբերտո Կառլոսը կհամագործակցի իսպանական ակումբի հասարակայնության հետ կապերի վարչության հետ, որը ղեկավարում է Էմիլիո Բուտրագենյուն:
Ներկայումս Կառլոսը գլխավորում է հնդկական «Դելի Դինամոս» ակումբը: