Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին գրում է Gazeta.ru-ն` հղում անելով աճուրդի մասին տվյալների:
WTI ապրանքանիշի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի բորսայում ավելացել են 0.42 տոկոսով՝ մինչև բարելի համար 28,47 դոլար։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 0,65 տոկոսով՝ հասնելով բարելի համար 28,06 դոլարի։