Ավտոմեքենա՝ համացանցային խարդախությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  ծառայողները մայիսի 22-ին, ժամը 12.30-ին, Երեւան քաղաքի Նուբարաշենի 6-րդ փողոցի բնակարաններից մեկից,  խարդախություն կատարելու կասկածանքով,  բերման են ենթարկել 23-ամյա Էդգար Դ.-ին: Նա խոստովանել է, որ   ապրիլին համացանցային մի կայքի միջոցով ավտոմեքենա գնելու պատրվակով ծանոթացել է ոմն Ռոբերտի հետ եւ չարաշահելով վերջինիս վստահությունը` 20 օրյա ժամկետում 1500  դոլար վճարելու պայմանով տիրացել է նրան պատկանող “ԳԱԶ-31100” մակնիշի ավտոմեքենային, որն էլ մաս-մաս վաճառել է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ Ռոբերտը 25-ամյա Ռոբերտ Հ.-ն է, որից  ընդունվել է հաղորդում: Կատարվում է քննություն:




Լրահոս