Ահաբեկիչները հրթիռակոծել են Քեսաբի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինյալ ահաբեկչական խմբավորումները հունվարի 20-ին տեղի ժամանակով 15:15-­ին և 15:30-­ին «ԲՄ­21» հրթիռային կայանքով (Գրադ) երկու հրթիռ են արձակել Քեսաբի խաղաղ բնակչության վրա: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆսոցցանցի էջից: Հրթիռներն արձակվել են թուրքական տարածքից` Քեսաբից 15­20 կմ հեռավորությունից:

Առաջին հրթիռն ընկել է Քեսաբի մզկիթից 50 մետր դեպի հյուսիս, իսկ երկրորդը` Քեսաբի հայ ավետարանական Սուրբ Երրորդություն եկեղեցու հետևի հատվածում: Կատարվածի հետևանքով արձանագրվել են նյութական վնասներ, մեկ քեսաբթի վիրավորվել է, զոհեր չկան: Քեսաբի բնակիչները, հատկապես իրենց տան շրջակայքում խաղացող մանուկները մեծ ցնցում են ապրել։




Լրահոս