
Հունգարիայում ավարտին է մոտենում մինչև 17 տարեկանների հավաքականների ընկերական մրցաշարը: Վերջին տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մրցեց սլովենացիների հետ և պարտվեց 2:3 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Սամվել Խաչիկյանը և Կարեն Հակոբյանը:
Մրցաշարի հաղթողը կորոշվի այսօր՝ Հունգարիայի և Շվեյցարիայի հավաքականների մրցավեճից հետո. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: