Մենք ապրում ենք զարմանալի ժամանակներում: Վերջին մի քանի տարիների ընթացքում տեխնոլոգները բավականին առաջ են գնացել: Դեռևս ոչ այնքան վաղ անցյալում բջջային հեռախոսները նոր-նոր սկսեցին գունավոր էկրաններով և տեսախցիկներով համալրվել: Իսկ այսօր նրանց հարմարավետությունն արդեն բավական է, որպեսզի դրանցով ղեկավարվեն տիեզերանավերը:
1996 — Motorola StarTAC.
Motorola StarTAC-ը բջջային հեռախոսներից առաջիններից մեկն էր: Այն ուներ այդ տարիների համեմատ բավականին լավ գործառույթներ:
1997 – Nokia 6110.
Սա առաջին բջջային հեռախոսն էր, որն արդեն ուներ մենյու պատկերներով: Մինչ այդ եղել է միայն տեքստային ձևով:
1998 – Nokia 5110.
Սա իրական զանգվածային բջջային հեռախոս էր, առաջին հերթին` իր հասանելիության համար, երկրորդ` թվերի մեծ հնարավորություններով:
1999 – Nokia 3210.
Nokia 3210, որը թողարկվեց 1990-ականներին, դարձավ ոչ պակաս գործածական: Վաճառվեց ավելի քան 160 մլն օրինակ:
2000 — Nokia 3310.
Ի տարբերություն իր նախորդի` Nokia 3310-ն ավելի քիչ վաճառվեց: Սակայն այդ ժամանակվա համար 126 մլն. օրինակը նույնպես վատ ցուցանիշ չէր:
2001 – Ericsson T39.
Այս հեռախոսը չդարձավ այդքան մասսայական, ինչպես նաև ռեկորդ չգրանցեց իր վաճառքով: Սակայն առաջինն էր, որում հայտնվեց Bluetooth ծառայությունը:
2002 – Nokia 7650.
2002թ. տեխնոլոգները առաջընթաց գրանցեցին միանգամից մի քանի ուղղությունով: Առաջին անգամ օգտագործվեցին խոշոր գունավոր էկրաններ և ներկառուցված տեսախցիկներ: Nokia 7650 մեծ ճանաչում ունեցավ հենց այս երկու հնարավորթյունների շնորհիվ:
2003 – Nokia 1100.
Իր պարզության և հուսալիության շնորհիվ այս մոդելը դարձավ Nokia-ի վաճառքի առաջատարներից: Միայն առաջիկա 5 տարիներին վաճառվել է ավելի քան 200 օրինակ:
2004 – Motorola RAZR V3.
Nokia 3310-ի հետ մեկտեղ Motorola RAZR V3 դարձավ այսպես կոչված զրոների սկիզբը:Նրա վաճառքը միայն առաջին տարում կազմեց 130 մլն օրնակ:
2005 – Sony Ericsson K750i.
Հեռախոս, որը դարձավ բեսթսելեր հեռախոսների ամբողջ շուկայում: Այն զգալիորեն ուժեղացրեց Sony Ericsson ընկերության համբավը` որպես բջջային հեռախոսների արտադրողի:
2006 – Nokia N73.
Բավականին տարածված մոդել, որը մինչև այժմ էլ որոշ տեղերում օգտագործվում է: Սա առաջին հեռախոսներից էր, որն ուներ 3.2 մեգապիքսել:
2007 – iPhone.
2007-ին առաջին iPhone-ի թողարկմամբ աշխարհում սկսվեց սմարթֆոնների դարաշրջանը: Առաջին iPhone-ի թողարկումը դարձավ բջջային հեռախոսների ոլորտում իսկական հեղափոխություն: Առաջ եկան սենսորային էկրանները:
2008 – HTC Dream.
HTC Dream այդքան էլ ճանաչված չէր, սակայն հիշատակման է արժանացել շնորհիվ այն բանի, որ եղել է առաջին հեռախոսը, որը աշխատել է Android համակարգով:
2009 – iPhone 3GS.
Apple հայտարարությամբ նոր հեռախոսը դարձել է երկու անգամ ավելի արագ իր նախորդից: Կոմերցիոն հաջողությունը գերազանց էր:
2010 – Nokia 5230.
Տեխնիկական մասով այն բավականին հագեցած էր, վաճառվեց 150 մլն օրինակով:
2011 – Apple iPhone 4S.
Սա Apple ընկերության առջին հեռախոսն էր, որում սկսվեց օգտագործվել Siri ձայնային ազդանշանը: Այդ ժամանակից սկսած հեռախոսի շատ գործառույթներ սկսեցին ղեկավարվել ձայնի միջոցով:
2012 – Samsung Galaxy S*
Նախորդ Samsung Galaxy S2 և նոր S3 2012 հիթեր էին: Միայն հեռախոսի 3-րդ տարբերակից վաճառվեց ավելի քան 40 մլն. օրինակ: Այն սիրվեց նաև իր մեծ էկրանի շնորհիվ:
2013 – Nokia Lumia 1020.
Սմարթֆոն` աննախադեպ լուծումներով, 41 մեգապիքսել տեսախցիկով:
2014 – iPhone 6 и 6 Plus.
Apple ընկերության նոր արտադրանքները, 2014 74,5 մլն օրինակ վաճառվեց: Առաջին անգամ սրանց մեջ տեղադրվեցին NFC կրիչներ:
2015 – Samsung Galaxy S6 edge.
Այս նոր, գերհնարավորություններով լի հեռախոսի վաճառքի մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ վերջերս է սկսվել դրա վաճառքը: Սակայն Samsung ընկերությունում նշում են, որ Galaxy S6 edge-ի պատվերներն ավելի շատ են, քան` Galaxy S6-ինը:
2016-ին հայտնվեց նաև նոր Samsung Galaxy S7 edge-ը՝ 3 կողմից ճկված էկրանով:
Հեղինակների խոսքով՝ այս քայլը տեսողականորեն փոքրացնում է սարքը: Դրան է նպաստում նաև «Home» կոճակի և 5,3-դյույմանոց էկրանին 2 սենսորային ստեղնաշարի տեղակայումը: Այն ունի նաև ժամանակակից USB Type-С լար: